Рейтинг@Mail.ru
USD
381.39
EUR
445.43
RUB
4.7442
GEL
141.58
2026 թ. հունվարի 9, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Հայաստանը կրկին կհայտնվի տեղումնաբեր օդային հոսանքների ազդեցության տակ

20.06.2016, 12:31
Սև ծովի շրջանից Հայաստանին են մոտենում նոր տեղումնաբեր հոսանքներ։
Հայաստանը կրկին կհայտնվի տեղումնաբեր օդային հոսանքների ազդեցության տակ

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Սև ծովի շրջանից Հայաստանին են մոտենում նոր տեղումնաբեր հոսանքներ, Facebook սոցցանցի իր էջում հայտնել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Հունիսի 24-ին այս անգամ արդեն Սև ծովի շրջանից հանրապետության տարածքին մոտենում են նոր տեղումնաբեր հոսանքներ, ինչի հետևանքով կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին գրեթե բոլոր մարզերում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում կարկուտ», – նշել է Սուրենյանը։

Նրա խոսքով` օդի ջերմաստիճանը հունիսի 21-22- ը կբարձրանա 5-7 աստիճանով` Արարատյան դաշտում և Երևանում ցերեկը հասնելով +30...+32 աստիճանի, իսկ հունիսի 23-25- ին ջերմաստիճանի փոփոխություններ չեն սպասվում։

«Ներկա պահին օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է 2-3 աստիճանով, իսկ տեղումների քանակը մարզերի մեծ մասում արդեն գերազանցել է միջին ամսական արժեքները», – ընդգծել է Սուրենյանը։–0–