Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. փետրվարի 28, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Հայաստանը նոր տոնածառ կունենա` մոտ 35 մետր բարձրությամբ

03.12.2018, 14:47
Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվում։
Հայաստանը նոր տոնածառ կունենա` մոտ 35 մետր բարձրությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվում։ Այս մասին Facebook–յան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Նախորդ հանգստյան օրերին սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: 2005-ից ի վեր առաջին անգամՀանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու: 35+2 մետր բարձրութամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով», – գրել Կարապետյանը։–0–