Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանը նպատակաուղղված է պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը. նախարար

06.06.2017, 18:57
Հայաստանում 2018–2019 թթ.–ին նախատեսվում է մշակել պարտադիր բժշկական ապահովագրության մասին օրինագիծ։
Հայաստանը նպատակաուղղված է պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը. նախարար

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2018–2019 թթ.–ին նախատեսվում է մշակել պարտադիր բժշկական ապահովագրության մասին օրինագիծ և այն վերջնական ներկայացնել 2020 թ.–ին, երեքշաբթի «Ազատություն» ռ/կ–ի եթերում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

«Բժշկական ծառայությունների ներկա գների համաձայն` պարտադիր բժշկական ապահովագրության դեպքում քաղաքացիներն ամսական կվճարեն 5–6 հազար դրամ», – նշեց նա։

Նրա խոսքով, Հայաստանում այսօր աշխատում է 750 հազար մարդ, որոնցից 250 հազարը ստանում է միջին և միջինից բարձր աշխատավարձ։

«Նրանք կկարողանան ապահովագրել ոչ միայն իրենց, այլև իրենց ընտանիքի անդամներին։ Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր ընտանիք միջինը բաղկացած է 1–3 մարդուց, հետևաբար մոտ 750–760 հազար քաղաքացի կունենա պարտադիր բժշկական ապահովագրություն», –  հայտարարեց Ալթունյանը։

Նրա խոսքով, ևս 500 հազար քաղաքացի, որոնք ստանում են միջինից ցածր աշխատավարձ, կկարողանան ապահովագրել իրենք իրենց։

«Այսպես, 1,25 մլն քաղաքացի կունենա պարտադիր բժշկական ապահովագրություն, մնացած բոլոր քաղաքացիների ապահովագրությունը պետությունը կվերցնի իր վրա», – ասաց նա։ –0–