Հայաստանը զբաղեցրել է 62-րդ հորիզոնականն աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը զբաղեցրել է 62-րդ տեղը աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում, որը կազմվել է Global Finance պարբերականի կողմից:
Տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը զիճում է միայն հարևան Վրաստանին (49 հորիզոնականը), առաջ անցնելով Ադրբեջանից (71), Իրանից (77) և Թուրքիայից (107):
Վարկանիշի հեղինակները տեղավորել են Հայաստանը 108-րդ հորիզոնականում, բացատրելով դա երկրում հանցագործության բարձր մակարդակով և տնտեսական անկման պայմաններում խաղաղության սպառնալիքներով:
Ընդհանուր առմամբ, վարկանիշում ներկայացված է 128 երկիր, որպես չափանիշ դիտարկվել է ռազմական հակամարտության հավանականությունը, տնտեսական զարգացման մակարդակը և բնակչության անվտանգության սպառնալիքները, ինչպես նաև բնական աղետի հավանականությունը:
Աշխարհի ամենաանվտանգ երկիրն է ճանաչվել Իսլանդիան, առաջատար եռյակում ընդգրկվել են նաև Շվեյցարիան և Ֆինլյանդիան: Լավագույն 10-ում են Պորտուգալիան, Ավստրիան, Նորվեգիան, Քաթարը, Սինգապուրը, Դանիան և Նոր Զելանդիան:-0-