Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայտնի են դարձել միասնական քննությունների ամսաթվերը

27.04.2017, 12:00
Հայտնի է դարձել, թե երբվանից կսկսվեն այս տարվա ավարտական միասնական քննությունները:
Հայտնի են դարձել միասնական քննությունների ամսաթվերը
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայտնի է դարձել, թե երբվանից կսկսվեն այս տարվա ավարտական միասնական քննությունները, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

Ինչպես հայտնել է գործակալությանը ԳԹԿ-ի արտաքին համագործակցության բաժնի պետ ՎարդանՊարսամյանը, այս տարի միասնական քննությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 2-ից 23-ը` յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին: 

Մասնավորապես, հունիսի 2-ին կանցկացվեն կենսաբանության, աշխարհագրության, ընդհանուր պատմության, հունիսի 6` «հայոց լեզու և գրականության», հունիսի 9` ֆիզիկայի, հունիսի 13` օտար լեզուների, հունիսի 16` մաթեմատիկայի, հունիսի 20` հայոց պատմության, քիմիայի, հունիսի 23` ռուսաց լեզվի քննությունները:

Բացի այդ, Գնահատման և թեստավորման կենտրոնից հայտնել են, որ համապատասխան որոշման նախագիծն արդեն պատրաստ է և կհրապարակվի կենտրոնի կայքում մայիսի 2-ին:

Պարսամյանի խոսքով, միասնական քննությունները կանցկացվեն երկու փուլով: Զորացրվածների, նախորդ տարի բուհից կտրված ուսանողների համար նախատեսված երկրորդ փուլը կանցկացվի հունիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում:

Ընդ որում, այս տարի միասնական քննությունների առաջին՝ հիմնական փուլին կմասնակցի մոտ 9 հազար 800 դիմորդ: -0-