Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հիդրոմետ. Հայաստանը կհայտնվի սառը հոսանքների ազդեցության գոտում

25.07.2016, 12:50
Առաջիկա 5 օրերին հանրապետության տարածքը հիմնականում կգտնվի Սև ծովից ներթափանցող սառը օդային հոսանքների ազդեցության գոտում:
Հիդրոմետ. Հայաստանը կհայտնվի սառը հոսանքների ազդեցության գոտում

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Առաջիկա 5 օրերին հանրապետության տարածքը հիմնականում կգտնվի Սև ծովից ներթափանցող սառը օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք տարածաշրջանում կգործեն մինչև հուլիսի 30-ը ներառյալ, Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: 

Նրա խոսքով, Սյունիքում և Արցախում անձրևները կշարունակվեն, մյուս մարզերում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակը: Հուլիսի 26-ին հանրապետության ողջ տարածքում տեղումներ չեն լինի, իսկ հուլիսի 27-30-ը հիմնականում Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:

Արագածոտնի նախալեռներում, Արարատում, Արմավիրում և Վայող Ձորում կարճատև անձրևների փոքր հավանականություն կա միայն հուլիսի 29-30-ին:

«Ինչ վերաբերում է օդի ջերմային ֆոնին, պետք է նշեմ, որ այն զգալիորեն նվազել է, այսօր Երևանում ջերմաստիճանը չի գերազանցի +33...+34 աստիճանը, առաջիկա 5 օրերին ջերմաստիճանը էական փոփոխություններ չի կրի, այսինքն համեմատաբար զով եղանակը կպահպանվի մինչև հուլիսի 30-ը ներառյալ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանը հատկապես ցածր կլինի Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, քանի որ այս հատվածների վրա սառը օդային զանգվածների ազդեցությունը ավելի ընդգծված կարտահայտվի: -0-