Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հրապարակվել են Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

04.04.2017, 14:57
ԿԸՀ-ն հրապարակել է 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները:
Հրապարակվել են Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակել է 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: 

ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, ԿԸՀ-ն, սահմանված կարգով և ժամկետում, սկանավորվել և հրապարակել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները, որոնք հասանելի են հետևյալ հղումով:

Ապրիլի 2–ին հանրապետությունում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում էր հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։

Բոլոր 2009 ընտրատարածքների տվյալների մշակումից հետո, ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, ՀՀ ԱԺ է անցնում չորս քաղաքականո ուժ` իշխող ՀՀԿ–ն (ձայների 49,12 տոկոսը), «Ծառուկյան» դաշինքը (27, 32 տոկոսը), «Ելք» դաշինքը (7,77 տոկոսը), ՀՅԴ–ն (6,57 տոկոսը)։

Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 2 587 706 մարդ։ Ընտրություններին քվեարկել է 1 577 323 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 60,93 տոկոսը։ -0-