Հռոմի Պապի այցի ընթացքում կդադարեցվի Երևանի որոշ փողոցների տրանսպորտային երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարվելիք այցի շրջանակում դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի որոշ ճանապարհահատվածներում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, հունիսի 24-ին ժամը 17:00-18:00-ը դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա - «Հաղթանակ» կամուրջ – Մ.Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Մ.Բաղրամյան պողոտա – ՀՀ նախագահի նստավայր ճանապարհահատվածներում։
Նույն օրը ժամը 18:00-23:00-ը փակվելու են Հանրապետության հրապարակի մուտքերը`
- Ամիրյան փողոցից՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից,
- Տիգրան Մեծի պողոտայից՝ Մելիք Ադամյան փողոց – Տ.Մեծի պողոտա խաչմերուկից,
- Նալբանդյան փողոցից՝ Մելիք Ադամյան փողոց – Նալբանդյան փողոց խաչմերուկից,
- Աբովյան փողոցից՝ Բուզանդի – Աբովյան փողոցների խաչմերուկից,
- Վ.Սարգսյան փողոցից՝ Շահումյան հրապարակից։
Նույն օրը ժամը 19:00-20:00-ը դադարեցվելու է երթևեկությունը ՀՀ նախագահի նստավայր - Մ.Բաղրամյան պողոտա - Ֆրանսիայի հրապարակ - Մ.Մաշտոցի պողոտա - «Հաղթանակ» կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Թաիրով համայնք - Փարաքար համայնք հատվածներում։
Հունիսի 25-ին ժամը 08:00-09:00-ը փակվելու են - Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա - «Հաղթանակ» կամուրջ – Աթենքի փողոց – Բրազիլիայի հրապարակ – Ծիծեռնակաբերդի խճուղի - «Մեծ Եղեռնի զոհերի» հուշահամալիր ճանապարհահատվածները։
Նույն օրը ժամը 09:20-10:00-ը դադարեցվելու է երթևեկությունը - «Մեծ Եղեռնի զոհերի» հուշահամալիր - Ծիծեռնակաբերդի խճուղի - Բրազիլիայի հրապարակ - Աթենքի փողոց - «Հաղթանակ» կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Թաիրով համայնք – գեներալ Ի.Գասպարյանի փողոց - «Զվարթնոց» միջազգային օդանավակայան հատվածները։
Ժամը 18:00-19:00` «Զվարթնոց» միջազգային օդանավակայան - գեներալ Ի.Գասպարյանի փողոց- Թաիրով համայնք - Ծովակալ Իսակովի պողոտա - «Հաղթանակ» կամուրջ - Մ.Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Սայաթ Նովայի պողոտա – Նալբանդյան փողոց – Հանրապետության հրապարակ հատվածներում։
Ժամը 19:30-20:00 փակվելու են - Հանրապետության հրապարակ – Վ.Սարգսյան փողոց – Շահումյան հրապարակ – Բեյրութի փողոց – Արգիշտիի փողոց - «Հաղթանակ» կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Թաիրով համայնք - Փարաքար համայնք ճանապարհները։
Եվ ժամը 09:00-21:00` Հանրապետության հրապարակն ամբողջությամբ։ Հետիոտների համար բաց կլինեն Աբովյան, Ամիրյան փողոցներից ու Տիգրան Մեծի պողոտայից մուտքերը դեպի Հանրապետության հրապարակ։
Հունիսի 26-ին ժամը 16:00-17:00 կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը - Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – Արգիշտիի փողոց – Գր.Լուսավորչի փողոց – Արշակունյաց պողոտա - Աշխատանքի հրապարակ - Արշակունյաց պողոտա – Նորագավիթ – Արտաշատի խճուղի հատվածները։
Նույն օրը ժամը 17:15-18:30` - Նորագավիթ - Արշակունյաց պողոտա - Աշխատանքի հրապարակ - Արշակունյաց պողոտա - Գր.Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց - «Հաղթանակ» կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Թաիրով համայնք - գեներալ Ի.Գասպարյանի փողոց - «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ճանապարհները։
Պատճառվող անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը։ -0-