Կարեն Կարապետյանը հանձնարարել է գլխավոր դատախազին ընդունել զոհված զինծառայողների ծնողներին
01.12.2016,
13:17
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ընդունել խաղաղ ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ընդունել խաղաղ ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին։
«Խնդրում եմ գլխավոր դատախազին ուշադրություն դարձնել այս հարցին, քանի որ ինձ են դիմել զոհված զինծառայողների ծնողները», – ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով, հանդիպումն անհրաժեշտ է կազմակերպել քրեական գործերի շուտափույթ ուսումնասիրման համար։–0–