Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

«Խոզի գրիպից» ևս մի մարդ է մահացել. ԱՆ

15.01.2016, 20:47
Քիչ առաջ գրանցվեց «խոզի գրիպից» մահվան ևս մի դեպք, Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրեց ՀՀ ԱՆ պաշտոնական ներկայացուցիչ Անահիտ Հայթայանը։
 «Խոզի գրիպից» ևս մի մարդ է մահացել. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Քիչ առաջ գրանցվեց «խոզի գրիպից» մահվան ևս մի դեպք, Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրեց ՀՀ ԱՆ պաշտոնական ներկայացուցիչ Անահիտ Հայթայանը։

«Քիչ առաջ տեղեկություն ստացվեց մեկ այլ հիվանդի մահվան վերաբերյալ: Նա հունվարի 1-ից հիվանդ լինելով` չի դիմել բուժօգնության: Հիվանդանոց է դիմել միայն հունվարի 9-ին` ծայրահեղ ծանր վիճակում», – նշեց Հայթայանը։

Հայաստանում ևս երկու մարդ է մահացել «խոզի գրիպից». ԱՆ>>

Այսպիսով, Հայաստանում «խոզի գրիպից» մահացածների թիվը 14–ն է։

Հունվարի 15–ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի:

502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։

Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։ Նրանցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք:

Նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ Հայաստանում գրիպի համաճարակ չկա։ Նա պարզաբանել է, որ համաճարակի առկայությունը որոշվում է բավականին բարդ հաշվարկների և բանաձևերի հիման վրա, և համաճարակ է համարվում այն իրավիճակը, երբ հիվանդացածների թիվը 4–5 անգամ գերազանցում է նորման, այն դեպքում երբ հիմա Հայաստանում այդ ցուցանիշները գերազանցում է նորման 1,5 անգամ։–0–