Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Երևանում ապրիլի 2–ին կկայանա Եվգենի Կիսինի մենահամերգը

05.03.2015, 11:13
Ապրիլի 2-ին «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա   աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի  մենահամերգը, այս մասին «Նովստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:
Երևանում ապրիլի 2–ին կկայանա Եվգենի Կիսինի մենահամերգը
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 2-ին «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա   աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի  մենահամերգը, այս մասին «Նովստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:

Ծրագրում կհնչեն Բեթհովենի սոնատ թիվ 21-ը, Պրոկոֆևի սոնատ թիվ 4-ը,  Շոպենի նոկտյուրները, ինչպես նաև մազուրկաները,

«Եվգենի Կիսինը  մեր երկրի և փառատոնի լավագույն ընկերն է : Երբ առաջին անգամ նա եկավ Հաըաստան,  մեկնելու ժամանակ խոստացավ, որ մի քանի տարի հետո կրկին կվերադառնա այստեղ: Մենք ամիսներ առաջ բարի լուր ստացանք իրենից, որ ապրիլին նա Հայաստան կգա նոր ծրագրով։ Այդ ծրագիրն այս տարի նա նվագում է աշխարհի ամենամեծ բեմերում»,–ասաց Հովհաննիսյանը:

Փառատոնի այս տարվա բոլոր համերգներն էլ նվիրվելու են  ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Փառատոնը  անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի  աջակցությամբ։

Դաշնակահար Եվգենի Կիսինը ծնվել է 1971 թ. Մոսկվայում, ռուսական հրեաների ընտանիքում։ Նա  հանդես է եկել մի շարք հեղինակավոր համերգասրահներում՝ անվանի նվագախմբերի հետ: Կիսինն արժանացել է բազմաթիվ երաժշտական պարգևների և պատիվների։

«Երևանյան հեռանկարներ»  միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է 2000 թվականին, մինչ 2010 թվականը կոչվում էր  «21–ի հեռանկարներ»։ Այն Անկախ Հայաստանի պատմության մեջ արվեստի առաջին փառատոնն է։ 2008 թվականից փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի  բարձր հովանու ներքո։–0–