Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

ԼՂՀ նախագահ. Յուրաքանչյուրիս պարտքն է անել հնարավորը, որպեսզի մեր երեխաների շուրթերին լինեն միայն ծիծաղ ու ժպիտ

01.06.2016, 11:20
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
ԼՂՀ նախագահ. Յուրաքանչյուրիս պարտքն է անել հնարավորը, որպեսզի մեր երեխաների շուրթերին լինեն միայն ծիծաղ ու ժպիտ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

«Երեխաները մեր հարստությունն են, մեր ուրախությունն ու մեր ապագան: Նրանց աշխարհ գալու պահից ամբողջովին փոխվում է մեր կյանքը, ստանում նոր իմաստ ու խորհուրդ: Եվ այդ պահից էլ մենք պատասխանատու ենք նրանց առողջության, կրթության ու դաստիարակության համար», – Սահակյանի խոսքերը մեջբերել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Սահակյանի խոսքով` Արցախի իշխանություններն անում են հնարավորը, որպեսզի երեխաները ապրեն խաղաղ, ապահով ու բարեկեցիկ երկրում, լինեն առողջ, երջանիկ, ուրախ ու անհոգ: Այդ նպատակին են ուղղված այն բազմապիսի ծրագրերը, որ իրականացվում են ամեն տարի մեր հանրապետությունում: 

«Ցավոք, ապրիլյան քառօրյա պատերազմն իր անջնջելի հետքը թողեց նաեւ Արցախի փոքրիկ բնակիչների հիշողության մեջ: Յուրաքանչյուրիս պարտքն է անել մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի մեր երեխաների շուրթերին լինեն միայն ծիծաղ ու ժպիտ, երգ ու խնդություն, նրանց կյանքը լցված լինի ամենավառ գույներով ու երանգներով», – նշել է նա։

Բակո Սահակյանը երեխաներին մաղթել է մաղթում կապույտ ու անամպ երկինք, կանաչ ու հարթ ճանապարհ և մեծագույն հաջողություններ ամբողջ կյանքի ընթացքում։–0–