Փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը. հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է
14.11.2015,
12:34
Ստեփանծմինդա-Լարս ավտոճան։ապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, հաղորդում է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությանը։
ՏԿԱԻ նախարարությունը նաև զգուշացնում է, որ դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի տարածք):
Գեղարքունիքի մարզի Սևան-Գագարին, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր, Վայք-Սիսիան, Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան ավտոճանապարհներին տեղ–տեդ առկա է մերկասառույց:
«ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–