Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը հերքում է Կաթողիկոսի հրաժարականի մասին լուրերը
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը հերքում է Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հրաժարականի մասին լուրերը։
«Երբ տուրք է տրվում կեղծ լուրերին. մմ պատասխանը այդպիսի լուրի վերաբերյալ մի հարցման. «Անհրաժեշտ ենք համարում փաստել, որ Երրորդ Հանրապետության 27-ամյա պատմության ընթացքում առանց բացառության բոլոր կառավարությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և մասնավորապես Վեհափառ Հայրապետների նկատմամբ դրսեւորել են պատշաճ հարգանք և գնահատել են Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առանձնահատուկ դերը մեր պետականության զարգացման, ազգային միասնության ու համերաշխության պահպանման գործում»,– գրել է Մելիքյանը Facebook–յան իր էջում։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել էր, որ Գարեգին Կաթողիկոսն ինքնակամ կհեռանա` նոր իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։–0–