Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Մեծամորի ատոմակայանի կանգնեցումը չի ազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա. նախարար

25.05.2018, 17:19
Մեծամորի ատոմակայանի կանգնեցումը պահուստային հզորությունների շնորհիվ չի ազդի էլեկտրաէներգիայի սակագների վրա:
Մեծամորի ատոմակայանի կանգնեցումը չի ազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա. նախարար

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Մեծամորի ատոմակայանի կանգնեցումը պահուստային հզորությունների շնորհիվ չի ազդի էլեկտրաէներգիայի սակագների վրա, հայտարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Արդիականացման նպատակով հունիսի 1-ից կդադարեցվի Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի և 3–րդ տուրբոագրեգատի աշխատանքը։

Պլանավորված է, որ երկրորդ էներգաբլոկի ռեակտորը կվերագործարկվի օգոստոսի 1-ին` չորրորդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ երրորդ տուրբոագրեգատը կգործարկվի նոյեմբերի 13-ին: Էներգաբլոկն առավելագույն հզորության կհասնի դեկտեմբերի 1–ին։

«Ատոմակայանի աշխատանքի դադարեցումը կատարվում է խիստ ժամանակացույցի համաձայն, այն ամբողջովին կանջատվի հունիսի 1-ի գիշերը: Մենք բնակչությանը կապահովենք անհրաժեշտ էլեկտրաէներգիայով` գործարկելով  Հրազդանի ՋԵԿ-ի 5-րդ էներգաբլոկն ու Երևանի ՋԷԿ-ը: Բնակչության էներգամատակարարման հետ որևէ խնդիր չի լինի», - ուրբաթ լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով, էներգաբլոկի արդիականացման համար անհրաժեշտ սարքավորումներն արդեն մատակարարվել են, և աշխատանքների մեկնարկի ու ատոմակայանի վերագործարկման հետ կապված որևէ դժվարություն չկա։–0–