Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի՝ Ռուսաստանում բուժվող 4 տուժածների մոտ դրական տեղաշարժ է արձանագրվել

17.10.2016, 12:26
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից Ռուսաստանի Դաշնությունում շարունակում է բուժում ստանալ Հայաստանի 4 քաղաքացի։
Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի՝ Ռուսաստանում բուժվող 4 տուժածների մոտ դրական տեղաշարժ է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից Ռուսաստանի Դաշնությունում շարունակում է բուժում ստանալ Հայաստանի 4 քաղաքացի, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

Նրանցից 2-ը` տղամարդ և կին, տեղափոխվել են Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոց։ Երկուսի մոտ էլ առկա են կոնքի և ազդրի բազմակի կոտրվածքներ։

Հոկտեմբերի 14-ին առավոտյան` Երևանի ժամանակով ժամը 05.30-ի սահմանում, Վլադիկավկազ քաղաքի մոտ` շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին։ Նախնական տվյալներով, ավտոբուսում եղել է 45-52 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է ազգությամբ հայ 2 ՀՀ քաղաքացի, ազգությամբ ռուս 3 ՌԴ քաղաքացի: Ուրբաթ երեկոյան ՌԴ ԱԻՆ-ի ինքնաթիռը Երևան է տեղափոխել վթարի ենթարկված 29 ուղևորի և զոհվածներից մեկի դին։

Հրապարակվել է բացառիկ տեսանյութ, որը նկարահանվել է Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից րոպեներ անց>>

«Առավոտյան համայցից հետո ինտենսիվ թերապիայի բաժանմունքից նրանց տեղափոխել են հիվանդասենյակ։ Տուժած մյուս երկու տղամարդիկ շարունակում են բուժումը Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Բոլոր տուժածներն ամբողջ ծավալով ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, բոլորի մոտ արձանագրվել է դրական տեղաշարժ։–0–