Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է բնապահպանական ստուգումներ անցկացնել Հայաստանի հանքարդյունահանող ընկերություններում

24.05.2018, 15:19
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ստուգումներ անցկացնել հանքարդյունահանող ընկերություններում:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է բնապահպանական ստուգումներ անցկացնել Հայաստանի հանքարդյունահանող ընկերություններում

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ստուգումներ անցկացնել հանքարդյունահանող ընկերություններում` բնակչության կյանքին և պետության շահերին սպառնացող վտանգները կանխարգելելու և օրենսդրության խախտումները վերացնելու համար:

«Խոսքը 28 ընկերությունների մասին է, որոնց հիմնական մասը զբաղվում է մետաղագործական հանքվայրերի մշակմամբ: Միաժամանակ հանձնարարում եմ հանրապետական գործադիր այլ մարմիններին` անհրաժեշտության դեպքում օգնել տեսչական մարմնին պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար», - ասաց Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ:

Ըստ նրա, Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի գործունեությունը պետք է համապատասխանեցվի օրենսդրության պահանջներին, իսկ գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար անհրաժեշտ է համատեղ աշխատանք տանել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու լրագրողների հետ:-0-