Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Նոյեմբերյանում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը, իսկ երկու հանրային սննդի օբեկտների գործունեության կասեցում վերացվել է

01.11.2017, 20:07
Իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ լիմոնադի արտադրամասում խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները։
Նոյեմբերյանում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը, իսկ երկու հանրային սննդի օբեկտների գործունեության կասեցում վերացվել է

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Արամ Ամիրաղյանի լիմոնադի արտադրամասում (Նոյեմբերյան) խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Բացի այդ, արտադրամասն ապահովված չի եղել անհրաժեշտ տարածքներով և սառնարանային խցիկներով, չեն պահպանվել սննդամթերքի անվտանգության ապահովման պահանջներն ու մակնշման կանոնները` պատրաստի արտադրանքի վրա չի նշվել արտադրման ժամկետը:

Ա/Ձ Արամ Ամիրաղյանի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար տրվել է ժամկետ:

Իսկ անհատ ձեռնարկատերեր Արմենուհի Խաչատրյանն (Արմավիր) ու Նորայր Մելիքսեթյանն (Վանաձոր, արդեն վերացրել են հանրային սննդի իրենց օբյեկտներում հայտնաբերված խախտումները: 

Թերացումներն ու խախտումները շտկվել են նաև Արդավազդ Սարգսյանին պատկանող հրուշակեղենի արտադրությունում (Էջմիածին):

Տնտեսվարողների արտադրական գործունեությունը կասեցվել էր հիգիենային ներկայացվող պահանջների և սննդամթերքի անվտանգության ապահովման նորմերի խախտման պատճառով:

Կասեցումները վերացվել են, հանրային սննդի օբյեկտների գործունեությունը և հրուշակեղենի արտադրության վերսկսումը թույլատրվել է:–0–