Փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը. հանրապետության որոշ մարզերում ձյուն է տեղում
12.11.2015,
10:26
Առավոտյան ժամը 10–ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Առավոտյան ժամը 10–ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ ՏԿԱԻ նախարարությանը։
«Անանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Թույլ ձյուն է տեղում Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում: Գորիս-Սիսիան և Մարտունի-Գավառ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–