Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

«Պոբեդա»-ն ուղիղ չվերթեր կիրականացնի դեպի Սանկտ Պետերբուրգ

16.02.2018, 17:05
«Պոբեդա» ավիաընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ընդլայնում է կանոնավոր չվերթերի աշխարհագրությունը:
«Պոբեդա»-ն ուղիղ չվերթեր կիրականացնի դեպի Սանկտ Պետերբուրգ

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Պոբեդա» ավիաընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ընդլայնում է կանոնավոր չվերթերի աշխարհագրությունը, հայտնում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

«Ռուսական բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Սանկտ Պետերբուրգ-Գյումրի-Սանկտ Պետերբուրգ և Դոնի Ռոստով-Գյումրի-Դոնի Ռոստով երթուղիներով կանոնավոր չվերթեր իրականացնելու համար», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Սանկտ Պետերբուրգ-Գյումրի-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերն ապրիլի 18-ից հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում կիրականացվեն շաբաթական 2 անգամ։

Մայիսի 25-ից սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում Դոնի Ռոստով-Գյումրի-Դոնի Ռոստով չվերթերը ևս կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:

«Հավելենք նաև, որ Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը կշարունակեն իրականացվել շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ», - հայտնում են ընկերությունից: -0-