Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

ՌԴ ԱԳՆ. ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրերով կարող են մուտք գործել Հայաստան միայն օդանավակայանների միջոցով

14.07.2017, 19:15
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստան ՌԴ քաղաքացիների մուտք գործելու կարգը։
ՌԴ ԱԳՆ. ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրերով կարող են մուտք գործել Հայաստան միայն օդանավակայանների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուրբաթ ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է Հայաստան ՌԴ քաղաքացիների մուտք գործելու կարգը։ 

«Ըստ երկկողմ միջկառավարական համաձայնագրի` ՌԴ քաղաքացիներն իրավունք ունենք մուտք գործել Հայաստան ինչպես Ռուսաստանի Դաշնության արտասահմանյան, այնպես էլ ներքին անձնագրերով։ Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստան ներքին անձնագրերով հնարավոր է մուտք գործել միայն Երևանի («Զվարթնոց») և Գյումրու («Շիրակ») միջազգային օդանավակայանների միջոցով», – նշել է Զախարովան։

Նա ավելացրել է, որ գործող ռուսական օրենսդրության համաձայն` ներքին անձնագիր տրամադրվում է ՌԴ քաղաքացուն 14 տարեկանում, այդ կապակցությամբ ՌԴ–ից մեկնումն ու մուտքը Հայաստան մինչև 14 տարեկան երեխաների համար հնարավոր է միայն արտասահմանյան անձնագրով։

«Ծննդյան վկայականն այդ նպատակով չի կարող օգտագործվել»,  – ասել է Զախարովան։–0–