Ռուսական «Պոբեդա» լոուքոսթերն իրականացրել է Գյումրի–Մոսկվա առաջին չվերթը
15.12.2016,
17:41
Ռուսական «Պոբեդա» լոուքոսթերն իրականացրել է Գյումրի–Մոսկվա առաջին չվերթը։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսական «Պոբեդա» լոուքոսթերն իրականացրել է Գյումրի–Մոսկվա առաջին չվերթը։
Ուղևորները նշված չվերթի տոմսերը ձեռք են բերել 990 ռուբլով ($16)։
Ինքնաթիռը, որում եղել է 173 ուղևոր, մեկնել է «Շիրակ» օդանավակայանից Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան դեկտեմբերի 15–ին տեղական ժամանակով ժամը 14։00–ին։
Հաջորդ չվերթը կիրականացվի երեք օրից։ Ինչպես հայտնում են ավիաընկերության ներկայացուցիչները, գրեթե բոլոր տոմսերը վաճառված են։ -0-