Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՍՇՎ–ով պայմանավորված շտապօգնության կանչերը և հոսպիտալացման դեպքերը նվազել են. ԱՆ

22.01.2019, 19:29
Վերջին օրերին սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ կայուն։
ՍՇՎ–ով պայմանավորված շտապօգնության կանչերը և հոսպիտալացման դեպքերը նվազել են. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./ԱՌԿԱ/. Վերջին օրերին սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ կայուն, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Հունվարի 22-ի դրությամբ նվազել են հոսպիտալացման դեպքերը` 700 հիվանդ, որից 92.0%-ը 0-14 տարեկան երեխաներ են: Նվազել են նաև շտապօգնության կանչերը՝ 84 կանչ:

Գերատեսչության հաղորդմամբ, չնայած նվազման միտմանը աշխուժացել է  դիմելիությունը պոլիկլինիկական կազմակերպություններ՝ 2028, հիմնականում քաղաքացիները սկսել են դիմել վաղ շրջանում:

«Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները: Իրականացված լաբորատոր հետազոտություններում նկատելի նվազել են գրիպի Ա տեսակի H1N1-ով պայմանավորված արդյունքները», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հանրապետությունում շարունակվում է դպրոցներում և մանկապարտեզներում «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: 2019 թվականի հունվարի 22-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 514 երեխա (Ք. Երևան՝ 307, մարզեր՝ 207): Բոլոր երեխաները հետ են ուղարկվել:

Շարունակվում է հսկողությունը դպրոցներում և մանկապարտեզներում ջերմային ռեժիմի նկատմամբ և բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային  կառավարման մարմիններին:

Կարևորելով վերը նշվածն Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է՝ եթե Ձեր կամ Ձեր երեխայի մոտ առկա են գրիպանման երևույթներ, ապա մի՛ հաճախեք աշխատանքի և մի՛ ուղարկեք Ձեր երեխային դպրոց կամ մանկապարտեզ: –0–