Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Սամվել Կարապետյանը ներառվել է Forbes–ի կազմած ամենաազդեցիկ ռուսաստանցիների վարկանիշում

30.08.2018, 13:55
Forbes–ն առաջին անգամ է կազմում ամենաազդեցիկ ռուսաստանցիների վարկանիշը։  
Սամվել Կարապետյանը ներառվել է Forbes–ի կազմած ամենաազդեցիկ ռուսաստանցիների վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ներառվել է Forbes–ի կազմած ամենաազդեցիկ ռուսաստանցիների վարկանիշում և 100 տեղից զբաղեցրել է 95–րդ տեղը։

Forbes–ն առաջին անգամ է կազմում ամենաազդեցիկ ռուսաստանցիների վարկանիշը, որտեղ ներառվել են ոչ միայն քաղաքական գործիչներ, պատգամավորներ ու մարզպետներ, այլև խոշորագույն ընկերությունների թոփ–մենեջերներ։

Առաջին տեղում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, երկրորդը Սբերբանկի վարչության նախագահ Գերման Գրեֆն է, երրորդը` «Գազպրոմ» ընկերության վարչության ղեկավար Ալեքսեյ Միլլերը, չորրորդ հորիզոնականում է «Ռոսնեֆտի» գլխավոր գործադիր տնօրեն Իգոր Սեչինը, հինգերորդը` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։–0–