Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

«Սանիթեքը» մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ պարկի մի մասը պատկանել է Տարոն Մարգարյանին

18.09.2018, 17:30
«Սանիթեքը» մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ պարկի մի մասը պատկանել է Տարոն Մարգարյանին։
«Սանիթեքը» մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ պարկի մի մասը պատկանել է Տարոն Մարգարյանին

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Սանիթեք» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ` մեկնաբանելով հայկական ԶԼՄ–ներում տարածված հոդվածը։

Ըստ «Ժամանակ» օրաթերթի, քաղաքի աղբահանություն չիրականացնելը բկապված չէ ընկերության կողմից իբր սաբոտաժի հետ: Թերթի տեղեկություններով՝ խնդիրն այն է, որ «Սանիթեքի» աղբահանություն իրականացնող մեքենաների պարկի մի մասն իրականում պատկանել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով հեղափոխությունից ու իր հրաժարականից հետո իր մեքենաները հանել է պարկից:

«Ի պատասխան ս.թ. սեպտեմբերի 18-ի տարբեր ԶԼՄ-ներում տարածում գտած հոդվածի՝ «Սանիթեք» ընկերությունը ցանկանում է ևս մեկ անգամ վերահաստատել, որ այն հանդիսանում է ապաքաղաքական ըներություն: Խնդրում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։ Բոլոր այն ակտիվները, այդ թվում նաև գույքը, որոնք ունի «Սանիթեք» ընկերությունը, պատկանում են միայն և բացառապես ընկերությանը: Խորհուրդ ենք տալիս լրատվամիջոցներին ապատեղեկատվություն տարածելու փոխարեն ներկայացնել հստակ ապացույցներով լի հոդված»,– նշված է «Սանիթեք» ընկերության հայտարարության մեջ։

Ընկերությունից նաև նշում է, որ «Սանիթեքը» երբևիցե որևէ անօրինական գործարքի մեջ չի մտել ու չի մտնելու որևէ քաղաքական ուժի կամ ինքնակառավարման մարմնի իշխող թիմի որևէ ներկայացուցչի հետ:

«Ընկերությունը պատրաստակամ է աշխատել յուրաքանչյուր ուժի հետ, ով կգլխավորի Երևանի քաղաքային իշխանությունը և համագործակցել բացառապես Քաղաքապետարանի՝ որպես կառայուցի հետ»,– նշվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։–0–