Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Սերգեյ Կոպիրկինը կոչ է արել չքաղաքականացնել հայ նախկին պաշտոնյաների Ռուսաստան մեկնելը

24.12.2019, 16:15
Սերգեյ Կոպիրկինը կոչ է արել չքաղաքականացնել հայ նախկին պաշտոնյաների Ռուսաստան մեկնելը
Սերգեյ Կոպիրկինը կոչ է արել չքաղաքականացնել հայ նախկին պաշտոնյաների Ռուսաստան մեկնելը

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը կոչ է արել չքաղաքականացնել այն փաստը, որ Հայաստանի որոշ նախկին պաշտոնյաներ (ովքեր հայրենիքում անցնում են քրեական գործով, խմբգր.) հեռացել են Ռուսաստան:

Ինչպես երեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է դեսպանը, միայն Ռուսաստան չեն հեռանում, յուրաքանչյուրը գնում է «այնտեղ, որտեղ համարում է նպատակահարմար»:

«Դրա համար ես չէի առանձնացնի Ռուսաստանը: Ինչ վերաբերում է արտահանձնմանը (Հայաստանի քաղաքացիների, խմբգր.), այդ հարցը չպետք է քաղաքականացնել: Դա առաջին հերթին իրավական հարց է, որը որոշվում է մեր երկրների իրավասու մարմինների մակարդակով»,-ասաց նա:

Կոպիրկինի կարծիքով, դա այն հարցը չէ, որ պետք է վնասի երկկողմ հարաբերություններին: «Ես դեմ եմ նրան, որ այն գիտակցաբար քաղաքականացվի»,-ասաց նա:

Մեր ունեցած տեղեկություններով, տվյալ պահին Ռուսաստանում է գտնվում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, նախկին պատգամավոր և Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին տնօրեն Միհրան Պողոսյանը, նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանը:-0-