Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 10, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Սպիվակովը Երևանում այցելեց գեղանկարչության և գրաֆիկայի հազվադեպ ցուցադրվող ստեղծագործությունների ցուցահանդես

13.11.2013, 17:21
Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, ով համերգներով ելույթ է ունեցել Հայաստանում նոյեմբերի 10–ին և 11–ին, Երևանում այցելել է գեղանկարչության և գրաֆիկայի հազվադեպ ցուցադրվող ստեղծագործությունների ցուցահանդես։
Սպիվակովը Երևանում այցելեց գեղանկարչության և գրաֆիկայի հազվադեպ ցուցադրվող ստեղծագործությունների ցուցահանդես
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, ով համերգներով ելույթ է ունեցել Հայաստանում նոյեմբերի 10–ին և 11–ին, Երևանում այցելել է գեղանկարչության և գրաֆիկայի հազվադեպ ցուցադրվող ստեղծագործությունների ցուցահանդես։

HM իրավաբանական խորհրդատվական ընկերության շենքում կայացել է հայտնի հայ նկարիչ և քանդակագործ Վարդան Թովմասյանի աշխատանքների ցուցադրությունը։ Այն նվիրված է իր 65–ամյակին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Մաեստրոյին հետաքրքրեցին հեղինակի ստեղծագործությունները»,– նշեցին ընկերությունից։

Ներկայացված աշխատանքների մեծ մասը` քանդակ, գրաֆիկա, գեղանկարչություն, մասնավոր հավաքածուներում են ընդգրկված։

Սպիվակովը հանդես է եկել հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110–ամյակին նվիրված համերգներով։ Գյումրիի և Երևանի համերգները կազմակերպվել էին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից։ -0-