Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
433.76
RUB
4.6501
GEL
139.96
2026 թ. մարտի 31, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Տոներն են մոտենում. քանի՞ օր են հանգստանալու Հայաստանի բնակիչները

21.11.2017, 18:14
Հայաստանի բնակիչներին ամանորյա երկար հանգստյան օրեր են սպասում:
Տոներն են մոտենում. քանի՞ օր են հանգստանալու Հայաստանի բնակիչները

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի բնակիչներին ամանորյա երկար հանգստյան օրեր են սպասում, այդ մասին «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը։

«Այս տարի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների հանգստյան օրերը չեն կրճատվի», – ասաց Արարատյանը։ Փաստացի, Ամանորյա տոնական օրերը կսկսվեն դեկտեմբերի 30–ից և կտևեն մինջև հունվարի 7–ը ներառյալ։

Ըստ  «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի, Սուրբ Ծնունդը և Ամանորը նշվում են Հայաստանում դեկտեմբերի 31–ից հունվարի 6–ը, ոչ աշխատանքային օրերը` դեկտեմբերի 31–ը, հունվարի 1, 2–ը (Ամանոր) և հունվարի 6–ը (Սուրբ Ծնունդ)։ 
 

Ընդ որում, հունվարի 7–ը երկրում նույնպես ոչ աշխատանքային է` մեռելոց, հինգ Տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրերը։

Հայաստանում նոր տարվա առաջին աշխատանքային օրը կլինի երկուշաբթի` հունվարի 8–ը։ Այսպիսով, Հայստանի բնակիչները ինն օր ազատ ժամանակ կունենան։

Ընդ որում, ինչպես նշեց Արարատյանը, կառավարության աշխատակազմը համապատասխան փոփոխությունները նախատեսում ներառել «Տոնական և հիշարժան օրերի» մասին օրենքում, որոնց համաձայն, 2019 թվականից տոնական օրերի քանակը կկրճատվի։

Վարչապետ Կաչեն Կարապետյանը դեմ է երկար ամանորյա հանգստյան օրերին, դեռ կառավարության առաջին նիստին 2017 թ.–ին վարչապետն առաջարկել էր կրճատել այդ օրերի քանակը։ Այն ժամանակ նա հարցրեց  նախարարներին` շատ չեք հանգստացե՞լ։ «Առաջարկում եմ քննարկումներ անցկացնել նաև հասարակության հետ և գտնել այս հարցի պատասխանը», – ասել էր Կարապետյանը։ –0–