Ծաղկաձորում մի խումբ քաղաքացիներ են թունավորվել, այդ թվում` 3 տարեկան երեխա
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Այսօր` հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
ժամը 18:50-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր թունավորում» աշխտանիշով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով shamshyan.com կայքին։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ թունավորված քաղաքացիները տեղափոխվել են Ծաղկաձորից։
Կայքի հաղորդմամբ` մասնավորապես, թունավորվել են Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի բնակիչներ, 42-ամյա Ռոմիկ Ժամհարյանը, 36-ամյա Արմեն Ալավերդյանը, 32-ամյա Իրինա Այվազյանը, 28-ամյա Անի Շահվերդյանը, 3-ամյա Բաբկեն Ալավերդյանը։
Բժիշկների նախնական եզրակացության համմաձայն, նրաք թունավորվել են քոթեջներից մեկում պահածոյացված շուշան օգտագործելու հետևանքով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե Ծաղկաձորի որ քոթեջում են թունավորվել քաղաքացիները։–0–