Ուֆայից ուղիղ չվերթեր կիրականացվեն դեպի Երևան
27.02.2018,
17:01
Չվերթերը կիրականացնի «Սարատովյան ավիաուղիներ» ավիաընկերությունը:
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ուֆայից ուղիղ չվերթեր կգործակվեն դեպի Երևան: Չվերթերը կիրականացնի «Սարատովյան ավիաուղիներ» ավիաընկերությունը, հայտնում է ufatime.ru-ն:
Ինչպես հայտնում է UfacityNews.ru լրատվական կայքը, չվերթերը կիրականացվեն շաբաթ օրերին ԱՆ-148 ինքնաթիռով: Առաջին չվերթը նախատեսված է հունիսի 9-ին: Թռիչքներն Ուֆայից կիրականացվի տեղական ժամանակով ժամը 22:45-ին, Հայաստանի մայրաքաղաքից` 17:50: Թռիչքը կտևի 3 ժամ 20 րոպե:
Բացվել է արդեն տոմսերի վաճառքը: Մեկ ուղղությամբ տոմսի գինը կկազմի 7700 ռուբլի (66 374 դրամ փետրվարի 28–ի փոխարժեքով)։ -0-