Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
444.34
RUB
4.9183
GEL
140.85
2026 թ. փետրվարի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Վաղվանից Երևանի մետրոպոլիտենի ուղևորներն իրենց երթևեկը կսկսեն նոր ժետոններով

24.09.2019, 16:01
Քաղաքացիներն ու ուղևորներն, ովքեր ունեն հին նմուշի ժետոններ, կարող են մոտենալ կայարանների դրամարկղեր  և հինը փոխարինել նորով։
Վաղվանից Երևանի մետրոպոլիտենի ուղևորներն իրենց երթևեկը կսկսեն նոր ժետոններով

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 07։00-ից, Երևանի մետրոպոլիտենի ուղևորներն իրենց երթևեկը կսկսեն մետրոպոլիտենի նոր ժետոններով, հաղորդում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ այն քաղաքացիներն ու ուղևորներն, ովքեր ունեն հին նմուշի ժետոններ, կարող են մոտենալ կայարանների դրամարկղեր և հինը փոխարինել նորով։

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը հիմնադրվել է 1981թ.–ին։ Հիմա Երևանում գործում է մետրոնի 10 կայարան։ Մետրոպոլիտենիբ բոլոր գծերի ընդհանուր երկարությունը 13,4 կմ է։–0–