Վանեցյանը մեկնաբանել է Տարոն Մարգարյանի ու Վլադիմիր Գասպարյանի հարցաքննության մասին տեղեկությունները
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի, /ԱՌԿԱ/. ՀՀ ազգային անվտանգության պետ Արթուր Վանեցյանը չորեքշաբթի կառավարության նիստից առաջ մեկնաբանել է ԶԼՄ–ներում այս օրերին շրջանառվող հրապարակումներն այն մասին, որ ԱԱԾ–ում հարցաքննվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ու ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը։
Մեկնաբանելով Մարգարյանի տանն իրականացված խուզարկության մասին լուրերը` Վանեցյանը հայտարարեց, որ Մարգարյանի ունեցվածքի մասին տեղեկություններն այս պահին ստուգվում են ԱԱԾ–ի կողմից։
«Եթե խախտումներ հայտնաբերվեն, կտրվի համապատասխան գնահատական։ Մարգարյանը դեռ չի կանչվել հարցաքննության։ Կարող եմ նաև նշել, որ Մարգարյանը գտնվում է Հայաստանում», – հայտարարեց Վանեցյանը։
Խոսելով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հնարավոր հարցաքննության մասին` Վանեցյանը նշեց, որ հրաժարվում է մեկնաբանել այս տեղությունները ու հայտարարեց, որ զարգացումների դեպքում ԱԱԾ–ն կտարածի պաշտոնական հայտարարություն։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն է անցկացվել, իսկ Մարգարյանի, նրա հարազատների ու մտերիմների ունեցվածքի մասին տեսանյութի հրապարակումից հետո Մարգարյանը, ըստ մամուլի, կանչվել է հարցաքննության։