Рейтинг@Mail.ru
USD
382.52
EUR
442.73
RUB
4.7114
GEL
141.52
2025 թ. նոյեմբերի 12, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հիշեցնում է երկիր մուտք գործելու անհրաժեշտ փաստաթղթերի մասին

11.07.2018, 17:07
Վրաստանում ՀՀ դեսպանատունը հիշեցնում է վարորդներին երկիր մուտք գործելու անհրաժեշտ փաստաթղթերի մասին։
Վրաստանում ՀՀ դեսպանատունը հիշեցնում է երկիր մուտք գործելու անհրաժեշտ փաստաթղթերի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/.Վրաստանում ՀՀ դեսպանատունը հիշեցնում է վարորդներին երկիր մուտք գործելու անհրաժեշտ փաստաթղթերի մասին։

«Եթե դուք պատրաստվում եք այցելել Վրաստան մեքենայով, որը գրանցված չէ ձեր անունով, խնդրում ենք ունենալ ձեզ մոտ լիազորագիր մեքենայի սեփականատիրոջ անունով` վրացերեն կամ անգլերեն լեզուներով», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

Նախօրեին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը կից Միգրացիոն ծառայությունը ներկայացրել է այն իրերի ցանկը, որոնք արգելվում է անցկացնել Վրաստանի հետ սահմաով։–0–