Рейтинг@Mail.ru
USD
362.82
EUR
409.7
RUB
4.3483
GEL
139.36
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

13.10.2021, 13:37
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Մի ամբողջ օր ջուր չի լինելու Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 14-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 15-ը ժամը 10.00-ն կդադարեցվի  Շենգավիթ վարչական շրջանի` Կողբի փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Արագածի, Ղարիբջանյան  փողոցների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–