Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Երևանի երգող շատրվանների «երգացանկը» կփոխվի

27.01.2017, 15:52
Երևանի Հանրապետության հրապարակի երգող շատրվանների «երգացանկը» 2017 թ.-ին կփոխվի:
Երևանի երգող շատրվանների «երգացանկը» կփոխվի

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Երևանի Հանրապետության հրապարակի երգող շատրվանների «երգացանկը» 2017 թ.-ին կփոխվի:

«Ապրիլին երգող շատրվանները նորից կաշխատեն, և այս տարի նրանք նոր երաժշտական ծրագիր կունենան, որը, կարծում եմ, շատ դուր կգա մեր քաղաքացիներին և զբոսաշրջիկներին», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը` ավելացնելով, որ ծրագիրը մի քանի տարի չէր փոփոխվել:

Նրա խոսքով, ավանդական դասական ստեղծագործություններին կավելանան նաև հայկական ազգային ստեղծագործությունները, ինչպես նաև հանրաճանաչ միջազգային հիթեր:

Հանրապետության հրապարակում շատրվանների կառուցման նախագիծը պատկանում է հայ ճարտարապետ Մարկ Գրգորյանին: ԽՍՀՄ փլուզումից և Ղարաբաղի պատերազմից հետո նախագիծը երկար տարիներ մոռացման էր մատնվել: Ռեստավրացիոն աշխատանքները սկսվել են միայն 2006 թ.-ին: 2007 թ.-ի սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Անկախության 16-ամյակին, լեգենդար շատրվանները կրկին բացվեցին հանրության համար: -0-