Рейтинг@Mail.ru
USD
377.04
EUR
444.91
RUB
4.9004
GEL
141
2026 թ. փետրվարի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Երևանի կենտրոնական փողոցներում կգործարկվեն տեսախցիկներ

25.11.2016, 18:44
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:–
Երևանի կենտրոնական փողոցներում կգործարկվեն տեսախցիկներ

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

«Մասնավորապես, 2016 թ. նոյեմբերի 29-ից գործարկվելու են Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան-Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները», – նշվում է ՃՈ հաղորդագրության մեջ։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:–0–