Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ազատվել է աշխատանքից
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ազատվել է աշխատանքից, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին ազատել է աշխատանքից», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ տարվա սկզբին Սողոմոնյանը հայտ ներկայացրեց իշխող ՀՀԿ–ից դուրս գալու մասին։ Ի դեպ, Սողոմոնյանը ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի կինն է։ Զաքարյանն ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ գլխավորել է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը։ Այս պահին Զաքարյանը ԱԺ պատգամավոր է «Ծառուկյան» դաշինքից։–0–