Երևանի քաղաքապետարանը հրաժարականների անհրաժեշտություն չի տեսնում ձնամաքրման աշխատանքների հետ կապված խնդիրների պատճառով
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը հրաժարականների անհրաժեշտություն չի տեսնում ձնամաքրման աշխատանքների հետ կապված խնդիրների պատճառով, երեքշաբթի խորհրդարանում ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Երևանում տրանսպորտի երթևեկությունը կաթվածահար էր եղել Ամանորի գիշերը տեղացած առատ ձյան պատճառով, որը տևեց մի քանի օր։ Չնայած մաքրման աշխատանքներին, փողոցները դժվարանանցելի էին, այդ թվում նաև` հետիոտների համար։ Իրավիճակի պատճառով քննադատության էին ենթարկվել Երևանի քաղաքապետարանն ու «Սանիտեկ» ընկերությունը, որը Երևանում իրականացնում է ձնամաքրման և աղբահանման աշխատանքներ։
Երեքշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ պատգամավորները հետաքրքվեցին` արդյո՞ք մեղավորները կպատժվեն տոնական օրերին մայրաքաղաքում ստեղծված իրավիճակի համար, և այս կապակցությամբ կլինե՞ն, արդյոք, աղմկահարույց հրաժարականներ։
«Հրաժարականների անհրաժեշտության չկա, քանի որ բոլորը կատարում են իրենց լիազորությունները։ Երևանի քաղաքապետն անգամ արձակուրդ չի գնացել և կատարել է իր լիազորությունները, այդ թվում` տոնական օրերին վերահսկել է փողոցների մաքրման աշխատանքները», – ասաց Արեյանը։ –0