Երևանի քաղաքապետարանը որոշել է փոխել մայրաքաղաքի օրը
29.03.2018,
12:02
Ինչպես հայտնի է` Երևանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, այս տարի` հոկտեմբերի 13-ին:
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Ինչպես հայտնի է` Երևանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, այս տարի` հոկտեմբերի 13-ին: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է փոխել մայրաքաղաքի օրը:
«Ավելին` նա այսօր այդ մասին որոշման նախագիծ է ներկայացնելու կառավարության նիստում, իսկ գործադիրն էլ հավանության կարժանացնի հարցը: Քաղաքապետն օրը փոխելու նախաձեռնությունը պայմանավորել է նոյեմբերին ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովով», - գրում է թերթը:
Ու հիմա ցանկանում են Երևանի օրը նշել ոչ թե հոկտեմբերի 13-ին, այլ սեպտեմբերի 29-ին և 30-ին:-0-