Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը 30 րոպեով հետաձգվեց քվորում չլինելու պատճառով

16.07.2018, 11:28
Հիշեցնենք, որ հուլիսի 9–ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել։
Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը 30 րոպեով հետաձգվեց քվորում չլինելու պատճառով
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./ԱՌԿԱ/. Այսօր ժամը 11–ին պետք է տեղի ունենային Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 9–ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել։ 

Այսօր նախատեսված Ավագանու նիստին քվորում չի ապահովվել։ Ըստ օրենքի՝ ընտրություններին ներկա պետք է լինեին ավագանու անդամների կեսից ավելին, սակայն նիստին ներկա էին միայն «Երկիր ծիրանի» խմբակցության 3 անդամները, անկախ ավագանու անդամ Հայկ Պետրոսյանն ու փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ 

Ընտրություններին առաջադրվել է միայն մեկ թեկնածու` Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»)։ 

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունն ու «Ելք» խմբակցությունը հայտարարել են, որ քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու և չեն մասնակցելու ընտրություններին։ Երևանի Ավագանու խորհրդում ներառված է երեք խմբակցություն։ ՀՀԿ–ին պատկանում է 46 մանդատ, «Ելք» խմբակցությանը` 14 մանդատ և «Երկիր ծիրանիին»` 3 մանդատ։–0–