Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Երևանից դեպի Մերձավան և Էջմիածին համայնքների ուղևորներն այսուհետ կերթևեկեն նոր տրանսպորտային միջոցներով

23.07.2018, 13:37
Երևանից դեպի Մերձավան և Էջմիածին տանող երթուղիները կսպասարկեն նոր տրանսպորտային միջոցներ։
Երևանից դեպի Մերձավան և Էջմիածին համայնքների ուղևորներն այսուհետ կերթևեկեն նոր տրանսպորտային միջոցներով

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./ԱՌԿԱ/. Երևանից դեպի Մերձավան և Էջմիածին տանող երթուղիները կսպասարկեն նոր տրանսպորտային միջոցներ։ 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի ունեցավ տրանսպորտային միջոցների գնահատում։ 

Ներկայացված էին 2018թ. արտադրության ամբողջովին նոր «Գազ» մակնիշի 24 տրանսպորտային միջոցներ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ 

Նախարարի տեղակալը հանձնաժողովի անդամների հետ մանրամասն ուսումնասիրեց ներկայացված տրանսպորտային միջոցների տեխնիկական հնարավորությունները, ուղևորների սպասարկման հարմարավետությունը և այլն։ 

Արմեն Փամբուխչյանը նշեց, որ նոր տրանսպորտային միջոցները, անշուշտ, ուղևորափոխադրումների նոր որակ կապահովեն այն համայնքների բնակիչների համար, որոնց սպասարկումը կիրականացնեն։  

Ներկայացված տրանսպորտային միջոցներից 14-ն առաջիկայում կհամալրեն Երևան-Մերձավան թիվ 205 երթուղին՝ սպասարկելով Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ, Մերձավան և Թաիրով համայնքների բնակիչներին։  

Դրանցից 9-ը կսպասարկեն Երևան-Էջմիածին երթուղին։ Իսկ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքը կանոնավոր ավտոբուսային կապ կունենա Երևան քաղաքի հետ։ 

Գերատեսչությունը նաև նշում է որ  նախարարությունը բազմաթիվ բողոքներ էր ստացել հատկապես Երևան-Մերձավան թիվ 205 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցների անմխիթար վիճակի և վատ սպասարկման վերաբերյալ։–0–