Երևանին ջերմային ալիք կպատի. օդերևութաբան
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը զգուշացրել է մոտեցող ջերմային ալիքի մասին։
«Հուլիսի 27-ից նոր ջերմային ալիք, Երևանում կրկին +40 աստիճան տաքություն», – գրել է Սուրենյանը Facebook–յան իր էջում։
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, հուլիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
Հուլիսի 25-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հուլիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-ին կնվազի 1-2, հուլիսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Հուլիսի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 19-24 մ/վ արագությամբ: Հուլիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։–0–