Рейтинг@Mail.ru
USD
376.47
EUR
434.9
RUB
4.757
GEL
139.93
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Երևանում հանգստյան օրերին կսահմանափակվի որոշ ճանապարհահատվածների երթևեկը. քաղաքապետարան

13.05.2016, 17:37
Երևանում մայիսի 14-ին և 15-ին կսահմանափակվի որոշ փողոցների և ճանապարհահատվածների երթևեկը։
Երևանում հանգստյան օրերին կսահմանափակվի որոշ ճանապարհահատվածների երթևեկը. քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանում մայիսի 14-ին և 15-ին կսահմանափակվի որոշ փողոցների և ճանապարհահատվածների երթևեկը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Այսպես, Մյասնիկյան պողոտայի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, մայիսի 14-ին ժամը 06:00-ից փակ կլինի Հերացի փողոցից դեպի Գայի պողոտա բարձրացող ճանապարհահատվածը, իսկ մայիսի 15-ին ժամը 06:00-ից փակ կլինի Մյասնիկյան-Աճառյան ուղետարի հարակից տարածքից ներքև իջնող հատվածը:

Քաղաքապետարանն իր ներողամտությունն է հայցում պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար: -0-