Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Երևանում կանցկացվի «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը

19.02.2018, 11:47
Հայաստանը «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրին անդամակցում է 1993թ-ից: Վերջին անգամ Հայաստանում այն  անցկացվել է 2003թ-ին։
Երևանում կանցկացվի «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության  նախագահության շրջանակներում հանձնաժողովի հերթական 13-րդ նիստն այս տարի` մարտի 5- 6-ը, կանցկացվի Երևանում, հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

Հայաստանը «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրին անդամակցում է 1993թ-ից: Վերջին անգամ Հայաստանում այն  անցկացվել է 2003թ-ին։

Երևանում կայանալիք միջոցառմանը ներկա կլինեն «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի մասնակից շուրջ 13 երկրների  բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում «ՏՐԱՍԵԿԱ» անդամ-պետությունների դեսպանություններ, «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Գերատեսչության հաղորդմամբ, նիստի ընթացքում նախատեսվում է հաստատել «ՏՐԱՍԵԿԱ»-ի մաստեր պլանի և Միջկառավարական հանձնաժողովի` 2016-2026թթ. համար Եվրոպա-Ասիա-Կովկաս միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ռազմավարության իրականացմանն ուղղված գործողությունների ծրագիրը: Նախատեսվում է հաստատել նաև հնգամյա ժամկետի համար Եվրոպա-Ասիա-Կովկաս միջազգային տրանսպորտային միջանցքի երկայնքով զարգացման ճանապարհային քարտեզը: 

Միաժամանակ, միջկառավարական հանձնաժողովի կողմից կհաստատվի «ՏՐԱՍԵԿԱ»-ի ճանապարհային երթուղիների մրցակցության բարձրացմանը և հետագայում միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կատարելագործմանն ուղղված գործողությունների ծրագիրը:

Նիստի ընթացքում նախատեսվում է անցկացնել «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարության գլխավոր քարտուղարի ընտրությունները, քննարկել ֆինանսավորման, ինչպես նաև հերթական 14-րդ նիստի անցկացմանն առնչվող հարցերը:-0-