Երևանում կգործարկվի դպրոցականների հաճախելիության վերահսկման պիլոտային ծրագիր
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանի 30 դպրոցներում նոր ուսումնական տարվա սկզբից նախատեսվում է գործարկել պիլոտային ծրագիր, որը թույլ կտա քարտի միջոցով ֆիքսել, թե երբ են երեխաները գալիս ու դուրս գալիս դպրոցից:
Երկուշաբթի հայկական ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին, որ մայրաքաղաքի դպրոցներից մեկում գործարկվել է այցելությունների հետևելու քարտային համակարգ, ինչի համար ծնողներն ամեն ամիս ստիպված կլինեն վճարել 3 հազար դրամ: Նշվում էր նաև, որ նմանատիպ համակարգ կգործարկվի Երևանի բոլոր ուսումնական հաստատություններում:
«Քաղաքապետարանն ընտրել է այն 30 դպրոցները, որտեղ սովորում են առավել շատ աշակերտներ: Ծրագիրը թույլ կտա վերահսկել իրենց մուտքը և ելքը, և համապատասխան տեղեկատվություն տրամադրել ինչպես դպրոցի վարչությանը, այնպես էլ ծնողներին», - ասաց Կարապետյանը:
Միաժամանակ մամուլի քարտուղարը նշեց, որ անցաքարտերը կտրամադրվեն բոլորովին անվճար:
«Նոր ծրագրի ներմուծումը չի ենթադրում որևէ ծախսեր ծնողների համար: Անցաքարտերը կտրամադրվեն լիովին անվճար: Այլ բան, եթե ծնողները ցանկանան ավելացնել որևէ ծառայություն: Սակայն դա արդեն ծնողները պետք է որոշեն», - ասաց նա:-0-