Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Երևանում կրճատել են մանկապարտեզների ֆինանսավորումը. միջոցներն ուղղել են աղբահանությանը

09.08.2019, 16:27
Երևանի ավագանին որոշում է կայացրել լրացուցիչ հատկացնել 1.7 մլրդ դրամ աղբահանության և սանիտարական աշխատանքների պատշաճ իրականացման համար:
Երևանում կրճատել են մանկապարտեզների ֆինանսավորումը. միջոցներն ուղղել են աղբահանությանը

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանի ավագանին ուրբաթ հերթական նիստում որոշում է կայացրել լրացուցիչ հատկացնել 1.7 մլրդ դրամ աղբահանության և սանիտարական աշխատանքների պատշաճ իրականացման համար:

«Այդ գումարից «Տրանսպորտային միջոցների» վրա հատկացնել 1.6 մլրդ դրամ, «այլ մեքենաների և սարքավորումների» վրա` 155 մլն դրամ: Նախագծով առաջարկվում է նաև բաշխել միջոցները «դպրոցական հաստատությունների վերանորոգման» վրա, որպեսզի ստանալ անհրաժեշտ 1.7 մլրդ դրամը», - նշել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Երևանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը հարց բարձրացրեց, թե ինչու է 91 մլն դրամով կրճատվում մանկապարտեզների ֆինանսավորումը, երբ հնարավոր է տնտեսել պարգևավճարների և այլ ծախսերի վրա:

Դրան ի պատասխան` քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ այդ միջոցներն առանց այդ էլ բավարար չեն վերականգնողական և վերանորոգման աշխատանքներ կատարելու համար այն 21 մանկապարտեզներում, որոնց համար այդ միջոցներն ի սկզբանե նախատեսված էին:-0-