Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Երևանում մինչև +41 աստիճան է սպասվում. ԱԻՆ–ը զգուշացնում է ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր ինդեքսի մասին

28.06.2018, 13:38
Գագիկ Սուրենյանը զգուշացնում է, որ առաջիկա օրերին Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +41–ի։
Երևանում մինչև +41 աստիճան է սպասվում. ԱԻՆ–ը զգուշացնում է ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր ինդեքսի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է, որ առաջիկա օրերին Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +41–ի։

«Օդի ջերմաստիճանը Երևանում հունիսի 29-30-ին կհասնի +40, իսկ հուլիսի 1-ից +41 աստիճանի», – գրել է Սուրենյանը Facebook–ի իր էջում։

Հայհիդրոմետկենտրոնը տեղեկացնում է նաև, որ հինգշաբթի ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 28-ից հուլիսի 1-ը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:–0–