Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Երևանը գլխավորել է ամենաշահավետ ուղղությունների ցանկը ռուս զբոսաշրջիկների համար

13.05.2019, 17:39
Ավիատոմսերի առցանց ամրագրման Biletix ծառայությունը վերլուծել է թռիչքների արժեքը ամռան ամիսներին:
Երևանը գլխավորել է ամենաշահավետ ուղղությունների ցանկը ռուս զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Ավիատոմսերի առցանց ամրագրման Biletix ծառայությունը վերլուծել է թռիչքների արժեքը ամռան ամիսներին և կազմել է ամենաէժան ուղղությունների վարկանիշը, հայտնում է Lenta.ru-ն:

Այդ նպատակով մասնագետները վերլուծել են այն տոմսերի արժեքները, որոնք զբոսաշրջիկները ձեռք են բերել հունվարից ապրիլ ամառային արձակուրդների համար: Այսպիսով պարզվել է, որ ամենաշահավետ օտարերկրյա ուղղությունը Հայաստանի մայրաքաղաք Երևան է: Դոնի Ռոստովից Երևան ամենաէժան տոմսի արժեքը կազմել է 6331 ռուբլի, Կրանոդարից Երևան` 7131 ռուբլի, Մոսկվայից Երևան` 10 735 ռուբլի:

Բացի այդ, ծառայության մասնագետները նշել են Մոսկվայից Մինսկ և Դոնի Ռոստովից Բիշքեկ ուղղությունները: Այդ ուղղություններով տոմսերի արժեքը կազմել է 9117 և 10 340 ռուբլի համապատասխանաբար:-0-