Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

«ԱՌԿԱ» գործակալության գլխավոր խմբագիրը ԵԶԲ ԶԼՄ-ների առաջին մրցույթի մրցանակակիր է

30.10.2015, 13:53
«ԱՌԿԱ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Գալինա Դավիդյանը հաղթող է ճանաչվել  Եվրասիական զարգացման բանկի կազմակերպած  «Եվրասիական իտեգրում և զարգացում» առաջին բաց ստեղծագործական մրցույթի «Լրատվական գործակալության լավագույն տեղեկատվական հաղորդագրություն» անվանակարգում` Հայաստանի միջտարածաշրջանային կազմակերպությունների գործունեության մասին հարցազրույցների համար:
«ԱՌԿԱ» գործակալության գլխավոր խմբագիրը ԵԶԲ ԶԼՄ-ների առաջին մրցույթի մրցանակակիր է
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Գալինա Դավիդյանը հաղթող է ճանաչվել  Եվրասիական զարգացման բանկի կազմակերպած  «Եվրասիական իտեգրում և զարգացում» առաջին բաց ստեղծագործական մրցույթի «Լրատվական գործակալության լավագույն տեղեկատվական հաղորդագրություն» անվանակարգում` Հայաստանի միջտարածաշրջանային կազմակերպությունների գործունեության մասին հարցազրույցների համար:

Ինչպես մրցանակաբաշխության ժամանակ նշել է ԵԶԲ վարչության նախագահ Դիմիտրի Պանկինը, ինտեգրման հաջողությունը մեծ մասամբ  կախված է լրագրողների աշխատանքից: Ի միջի այլոց, արարողությունը վարում էր հայտնի հոռուստամեկնաբան Վլադիմիր Մոլչանովը:

«ՉԷ որ ինտեգրումը` դա պայմանավորվելու, մեկմեկու լսելու և փոխզիջումների գնալու կարողությունն է: Դա այնպիսի նուրբ հարց է, որ օբյեկտիվ նկարագիր է պահանջում: Ահա, այստեղ ԶԼՄ-ների դերը չափազանց մեծ է»,-նշել է բանկի ղեկավարը` լրագրողներին ցանկանալով արդյունավետ համագործակցություն և հաջողություններ:

Եվրասիական զարգացման բանկը 2015 թվականի ապրիլին հայտարարել էր առաջին բաց մրցույթը` ԶԼՄ-ներում տարածաշրջանային տնտեսական ինտեգրման և տարածաշրջանի երկրների կայուն զարգացման  մասին լավագույն հրապարակման համար:

Կազմակերպիչների մտահաղացմամբ` այս մրցույթը եվրասիական տարածությունում  լրացուցիչ ազդակ կհանդիսանա կենտրոնամետ ուժերի ինտեգրմանը, ինչպես նաև կնպաստի այդ երկրների ու ժողովուրդների ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:

Մրցույթին մասնակցել են  60 լրագրող` Եվրասիական զարգացման բանկի մասնակից-երկրներից` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը ներկայացնող լրատվական գործակալությունները, թերթերը, ամսագրերը, ինտերնետ-հրատարակությունները, ինչպես նաև հեռուստաընկերությունները:

Մրցույթի վերջնաժամկետը 2015 թվականի օգոստոսի 31-ն էր, այդ ընթացքում ԵԶԲ-ի նշված երկրներից ներկայացրել են ավելի քան 100 աշխատանք:-0-