Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 1, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար

18.09.2024, 11:07
Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար՝ հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով
Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար՝ հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Բացի այդ,  Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրվել է աջ լրացուցիչ սեկցիա, և նշված երթևեկելի գոտուց թույլատրվում է կատարել աջ շրջադարձ:

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ գոտին նախատեսված է հասարակական տրանսպորտի համար և տվյալ գոտում հասարակական տրանսպորտն ունի առավելություն:

Ըստ այդմ, վարորդները կարող են կատարել աջ շրջադարձ միայն այն դեպքում, երբ գոտին ազատ է և չկա հասարակական տրանսպորտ: